Չավին կարող է նոր ակումբ գլխավորել

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Հերնանդեսը, ըստ Foot Mercato-ի, պաշտոնական առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիից»։

Թիմն այս պահին գլխավորում է Մաթիաս Ջայսլեն, սակայն ակումբի ղեկավարությունը քննարկում է մարզչական փոփոխության հնարավորությունը մրցաշրջանի ավարտից հետո։

Չավին 2024 թվականի հունիսից ի վեր առանց աշխատանքի է, երբ հեռացավ «Բարսելոնայից», որտեղ գլխավոր մարզիչ էր 2021-ի նոյեմբերից։ «Ալ Ահլին» ներկայում զբաղեցնում է Սաուդյան Պրոֆեսիոնալ Լիգայի հինգերորդ հորիզոնականը և նախկինում հաղթել է Ասիայի Չեմպիոնների լիգան։