«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։
Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 39-ամյա խորվաթով հետաքրքրված է «Ինտերը»։ Կիսապաշտպանը ամռանը կդառնա ազատ գործակալ։
Մոդրիչը «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել 2012 թվականին «Թոթենհեմից»։ Թիմի հետ միասին նա 6 անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգան, 5 անգամ դարձել է Աշխարհի ակումբային առաջնության հաղթող, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող, չորս անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել Իսպանիայի գավաթը։