«Շտուտգարտը» 28 տարվա դադարից հետո նվաճեց Գերմանիայի գավաթը՝ 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում 4։2 հաշվով հաղթելով «Արմինիային»։ Սա շվաբական ակումբի պատմության չորրորդ գավաթային հաղթանակն է։
Հաղթանակում մեծ ներդրում ունեցով Էնցո Միյոն՝ դուբլի հեղինակ դառնալով։ Նրա հետ միասին գոլեր խփեցին նաև Նիկ Վոլտեմադեն և Դենիս Ունդավը։ «Արմինիայի» համար խփած գոլերը գրանցվեցին Խուլիան Կենիայի հաշվին, ինչպես նաև Ջոշա Վանգոմանի ինքնագոլի արդյունքում։
Այս հաղթանակը վերածննդի խորհրդանիշ է դարձել «Շտուտգարտի» համար, որը վերջին անգամ գավաթը բարձրացրել էր 1996/97 մրցաշրջանում։ Թիմը վստահ խաղով արձանագրեց պատմական վերադարձը՝ ամրապնդելով իր դիրքը գերմանական ֆուտբոլի պատմության էջերում։