«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ակումբում իր աշխատանքի մասին։ Պորտուգալացին նոյեմբերին փոխարինեց Էրիկ տեն Հագին, և թիմի արդյունքները միայն վատթարացել են այդ ժամանակվանից ի վեր։
«Մանչեսթեր Յունայթեդը» վերջերս պարտվեց Եվրոպա լիգայի եզրափակչում «Թոթենհեմին» (0-1) և զրկվեց հաջորդ մրցաշրջանում եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից։
«Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ սա իմ կարիերայի ամենադժվար ժամանակահատվածն է, նույնիսկ եթե հաշվի առնենք իմ կարիերան որպես խաղացող։ Դա իսկապես դժվար էր։ Դժվար է ընդունել այս արդյունքները, երկրպագուների նման հիասթափությունը, բայց դա մեզ ավելի ուժեղ կդարձնի։
Գիտեմ, որ հիմա դժվար է հավատալ, բայց այս բոլոր փոփոխությունները ակումբը կդարձնեն ավելի լավը հաջորդ մրցաշրջանում։ Ամեն ինչ դեպի լավը կփոխվի», – ասել է Ամորիմը TNT Sports-ին տված հարցազրույցում։