Լոնդոնի «Արսենալը» «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուին ներառել է առաջիկա տրանսֆերային շուկայում հավանական ուժեղացումների շարքում։ Այս մասին հաղորդում է Footmercato-ն։
Չնայած Լեաոն չի համարվում «Արսենալի» համար առաջնային նպատակ, ակումբի հետաքրքրությունը չի սահմանափակվում միայն ձևականությամբ, քանի որ «Արսենալի» մարզական տնօրեն Անդրեա Բերտան վերջերս հեռախոսազրույց է ունեցել պորտուգալացի վինգերի հետ, ինչը կարող է վկայել, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ մոտ ապագայում։
2024/25 մրցաշրջանում Լեանոն «Միլանի» կազմում անցկացրել է 50 խաղ, խփել 12 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը, իսկ խաղացողի գնահատված արժեքը Transfermarkt-ի տվյալներով կազմում է 75 միլիոն եվրո։