Պեպ Գվարդիոլա․ «Մեկ միավոր վաստակելու լավագույն միջոցը հաղթելու համար խաղալն է»

Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» կիրակի օրը կմրցի «Ֆուլհեմի» հետ։ Լոնդոնում ոչ-ոքին բավարար կլինի Խոսեպ Գվարդիոլայի թիմի համար՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովելու համար։

«Կարծում եմ՝ մեկ միավոր վաստակելու լավագույն միջոցը հաղթելու համար խաղալն է, փորձել երեք միավոր վաստակել։ Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես կարող ենք խաղալ խաղադաշտում՝ «Ֆուլհեմին» հաղթելու համար, այլ ոչ թե միայն վերջնական արդյունքի մասին», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Report-ը։

Պրեմիեր լիգայի վերջին տուրի խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:00-ին