«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերը մեծ պահանջարկ ունի Անգլիայում, բայց մրցակիցներից մեկը որոշել է հրաժարվել նրան ձեռք բերելու մտքից։
Բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Արսենալը», «Չելսին» և «Լիվերպուլը»։ Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքով՝ վերջիններս դուրս են եկել մրցապայքարից։ «Ազնվականները» նույնպես 24-ամյա ֆուտբոլիստին չեն համարում առաջնահերթ նպատակ, մինչդեռ «զինագործները» դեռևս լրջորեն քննարկում են նրա տրանսֆերի հնարավորությունը։
Ռոդրիգոն, հավանաբար, կվաճառվի ամռանը։ Transfermarkt-ի փորձագետները «Սանթոսի» սանի արժեքը գնահատում են 100 միլիոն եվրո։