Մոհամեդ Սալահը խոսել է «Լիվերպուլի» ուժեղ կողմի մասին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է թիմի ուժեղ կողմի մասին։

«Թիմը շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Ակումբի ղեկավարությունը լավ տրանսֆերներ է կատարել և նաև բանակցություններ է վարում նոր տրանսֆերների շուրջ, որոնք դեռևս չեն ավարտվել, բայց կարող են տեղի ունենալ առաջիկայում», – Սալահի խոսքերն է մեջբերում Anything Liverpool-ը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» Առնե Սլոտի գլխավորությամբ առաջին մրցաշրջանում նվաճեց Պրեմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսը։