Լուկա Մոդրիչը՝ իտալական գրանդի տեսադաշտում

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով կլքի «Ռեալ Մադրիդը», կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։ Այս մասին հաղորդում է Fichajes-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Միլանի «Ինտերը» հետաքրքրված է 39-ամյա խորվաթ կիսապաշտպանին հրավիրելով։ Ներաձուրիները կարող են Մոդրիչին ձեռք բերել որպես ազատ գործակալ։ Հիշեցնենք, որ Լուկան «Ռեալ Մադրիդում» խաղում է 2012 թվականից։

«Արքայական» ակումբի հետ խորվաթը վեց անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող և չորս անգամ՝ Իսպանիայի չեմպիոն։ Անցած մրցաշրջանում Մոդրիչը Լա Լիգայում անցկացրել է 35 խաղ, խփել է երկու գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։