«Լիվերպուլը» հետաքրքրված է բրազիլացի հարձակվողի ծառայություններով

«Բրայթոնի» հարձակվող Ժոաու Պեդրոն կարող է փոխել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հաղորդում են Talksport-ի լրագրողները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա բրազիլացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են երկու ակումբներ։ Ֆուտբոլիստի համար կպայքարեն «Լիվերպուլը» և «Նյուքասլը»։

Պեդրոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Բրազիլացին այս մրցաշրջանում «Բրայթոնի» կազմում մասնակցել է 30 խաղի, խփել է տասը գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ժոաոյի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։