Կիլիան Մբապպեն ռեկորդային մեկնարկ է ունեցել Լա Լիգայում՝ դառնալով «Ռեալ Մադրիդի» առաջին ֆուտբոլիստը, ով նորամուտի մրցաշրջանում խփել է 30 և ավելի գոլ։
«Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում նրա դուբլից հետո գոլերի ընդհանուր թիվը հասավ 31-ի՝ ֆրանսիացուն դարձնելով Լա Լիգայի պատմության մեջ երրորդ լավագույն գոլահարն իր առաջին մրցաշրջանում։
Նրանից առաջ այս ցուցանիշով միայն Ռոնալդոն է (34 գոլ, 1996/97, «Բարսելոնա») և Պրուդենը (33 գոլ, 1940/41, «Ատլետիկո Ավիացիա»)։
Ընդհանուր մրցաշրջանում Մբապպեն մասնակցել է 54 խաղի՝ խփելով 42 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։ Նա «Ռեալ Մադրիդ» է միացել անցած ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։