Հայտնի է, թե երբ Կևին Դե Բրույնեն կտեղղափոխվի «Նապոլի»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն պատրաստվում է տեղափոխվել Իտալիա։ Բելգիացի աստղը համաձայնության է եկել «Նապոլիի» հետ։

Ինչպես հաղորդում է լրագրող Ջեք Գագանը, գործարքը կկնքվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ 33-ամյա կիսապաշտպանը կմիանա Իտալիայի չեմպիոններին ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ լրանում է ամռանը։

Կևին Դե Բրույնեն տասը տարի խաղացել է «Քաղաքայինների» կազմում։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Խոսեպ Գվարդիոլայի թիմի կազմում անցկացրել է 39 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով վեց գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում։