«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը վստահություն է հայտնել ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ապագայի վերաբերյալ՝ ընդգծելով, որ ֆուտբոլիստը կմնա թիմում։ Ֆլիկը նշել է, որ Արաուխոն վերջերս է պայմանագիր կնքել և վստահեցրել է՝ նա թիմի մի մասն է լինելու նաև հաջորդ մրցաշրջանում։
Մարզիչը անդրադարձել է նաև խաղացողի անցած մրցաշրջանին՝ ընդգծելով, որ վնասվածքի պատճառով Արաուխոն դժվարությամբ ինտեգրվեց թիմին։
«Կուբարսին և Ինիգոն հիանալի մրցաշրջան անցկացրին, մինչդեռ Արաուխոն դեռ ամբողջությամբ չի վերադարձել իր լավագույն մարզավիճակին։ Բայց վստահ եմ, որ նա կբարելավվի նախամրցաշրջանային մարզումներից հետո և կմնա մեզ հետ », – ասել է Ֆլիկը։
Նա այս հայտարարությունն արել է Լա Լիգայի վերջին՝ «Ատլետիկի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Հանդիպումը կկայանա մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։