«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները կիսվել է «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ապագայի վերաբերյալ տեղեկություններով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 22-ամյա կիսապաշտպանը հրաժարվել է տեղափոխվել «Բավարիա»։
«Մեր տնօրեն Մաքս Էբերլն ինձ ասաց, որ Ֆլորիան Վիրտցը, հավանաբար, հակված է տեղափոխվելու «Լիվերպուլ», – Հայների խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 խաղ, խփել 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Վիրցի տրանսֆերը, ենթադրաբար, «Լիվերպուլին» կարժենա 150 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստն ինքը պետք է ստորագրի հինգ տարվա պայմանագիր։