«Բարսելոնան» երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի թիմի աստղերից մեկին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Բերնալը շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։ 17-ամյա ֆուտբոլիստը խաչաձև կապանների պատռվածքի պատճառով բաց է թողել գրեթե ամբողջ մրցաշրջանը, սակայն կատալոնական ակումբը կասկածներ չունի կիսապաշտպանի հեռանկարների վերաբերյալ։

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ կողմերն արդեն համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ։ Ֆուտբոլիստի հետ կկնքվի պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի կեսերը։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է 2026 թվականին։ Երիտասարդ իսպանացին վերջերս հայտարարեց, որ պլանավորում է խաղադաշտ վերադառնալ օգոստոսին։