«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկօղլուն հավատում է թիմի հաջողությանը Չեմպիոնների լիգայում։ «Թոթենհեմը» Եվրոպա լիգայի եզրափակչում 1-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» և ապահովեց մասնակցություն Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարին։
2026 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում», որը կրում է Ֆերենց Պուշկաշի՝ Պոստեկօղլուի կուռքի և նախկին մարզչի անունը։ «Այո՛, շարունակենք երազել։ Ինչո՞ւ ոչ», —- ասել է ավստրալացի մասնագետը եզրափակչի վերաբերյալ հարցին ի պատասխան։
Միևնույն ժամանակ, բրիտանական մամուլը գրում է, որ «Թոթենհեմը» կարող է բաժանվել Պոստեկօղլուից՝ Պրեմիեր լիգայի դժգոհեցնող արդյունքների պատճառով։ Կա հավանականություն, որ փոփոխություններ կլինեն միջմրցաշրջանային փուլում։