Հայտնի են բոլոր ակումբները, որոնք կներկայացնեն Անգլիան 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայում

Ավարտվեց Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանը։ 38 տուրից հետո որոշվել են հինգ ակումբներ, որոնք կներկայացնեն Անգլիան Չեմպիոնների Լիգայում հաջորդ մրցաշրջանում։

2025/2026 մրցաշրջանի մրցաշարի ուղեգրերը շնորհվեցին Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Լիվերպուլին», երկրորդ տեղը գրաված «Արսենալին», երրորդ հորիզոնական զբաղեցրած «Մանչեսթեր Սիթիին», ինչպես նաև «Չելսիին» և «Նյուքասլին», որոնք համապատասխանաբար զբաղեցրին չորրորդ և հինգերորդ տեղերը։

«Թոթենհեմը» որպես Եվրոպա Լիգայի հաղթող իրավունք կունենա նույնպես մասնակցել Չեմպիոնների Լիգային։