Վինիսիուսը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ

Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ մինչև 2030 թվականը։

Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելով՝ «Ռեալը» գերազանցել է 15 միլիոն եվրո աշխատավարձի սահմանաչափը։ 24-ամյա ֆուտբոլիստը տարեկան կվաստակի ավելի քան 20 միլիոն եվրո, բայց ոչ ավելի, քան 30 միլիոն եվրո։

Վինիսիուսը դարձել է մադրիդյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ հարձակվող Կիլիան Մբապպեի հետ միասին։

Վինիսիուսի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2027 թվականի ամառը։