«Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու մասին լուրերը։
Իտալացին մարզչական կարիերան կշարունակի Բրազիլիայի ազգային հավաքականի հետ։
«Իմ առաջին մարզիչը Մադրիդում։ Վերջին մարզիչը իմ կարիերայում։ Ավելի լավ բան չէիք կարող ցանկանալ։ «Շնորհակալություն, պարոն», – գրել է Կրոսը իր սոցցանցերում։
Կառլո Անչելոտտին դարձավ «Ռեալ Մադրիդի» պատմության ամենաշատ տիտղոսակիր մարզիչը:
Ընդհանուր առմամբ, իտալացի մասնագետը «Ռեալ Մադրիդի» ղեկին անցկացրած վեց տարիների ընթացքում նվաճեց 15 տիտղոս։
Տոնի Կրոսը հեռացել է «Ռեալ Մադրիդից» մեկ տարի առաջ՝ 2024 թվականի մայիսին՝ ավարտելով իր ֆուտբոլային կարիերան։