«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ճանաչվել է Իտալիայի առաջնության 2024/2025 մրցաշրջանի ավարտին լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:
Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում «Նապոլին» տանը հաղթեց «Կալյարիին» (2-0) և դարձավ Իտալիայի չեմպիոն՝ մեկ միավորով առաջ անցնելով իր մոտակա մրցակցից՝ «Ինտերից»։
«Նապոլին» չորրորդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն (1986/1987, 1989/1990, 2022/2023 և 2024/2025):