Լոնդոնյան ակումբը բանակցություններ է վարում Ալեխանդրո Գարնաչոյի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոն կարող է կարիերան շարունակել «Չելսիում»։

Topskills Sports UK-ն պնդում է, որ «Չելսին» արդեն բանակցություններ է վարել «կարմիր սատանաների» հետ 20-ամյա արգենտինացու հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Գարնաչոն «Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկայի առաջնահերթ տրանսֆերն է։

Պնդվում է, որ անձնական պայմանները խնդիր չեն լինի, քանի որ կիսապաշտպանը ցանկանում է խաղալ եվրոպական մրցաշարերում։ Այս մրցաշրջանում Գարնաչոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 58 խաղ, խփել 11 գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։ Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։