«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի ներկայացուցիչները վերջին ժամերին բանակցություններ են վարել «Արսենալի» հետ՝ բրազիլացու հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ 24-ամյա հարձակվողի աշխատավարձի հարցում։ Ռոդրիգոն ցանկանում է 10 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն լոնդոնյան ակումբը այն չափազանց բարձր է համարում։
Ընդգծվում է, որ բրազիլացի հարձակվողը պատրաստ է լքել «Լոս Բլանկոսը», եթե լինի հարմար առաջարկ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռոդրիգոն դժգոհ է մադրիդյան ակումբում իր դերից։ Նշվեց, որ Խաբի Ալոնսոն, ով մոտ է «Ռեալ Մադրիդ» նշանակվելուն, հույսը չի դնում հարձակվողի վրա։