Անգլիայի Պրեմիեր լիգայում ընտրել են 2024/2025 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Մրցանակը ստացավ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը։
Անգլիայի եզրափակիչ առաջնությունում Գրավենբերխը, ով վերջերս դարձավ 23 տարեկան, մասնակցեց 37 խաղերից 36-ին։ Դրանցում հոլանդացին գրանցեց չորս գոլային փոխանցում։
Նշենք, որ «Լիվերպուլը» ժամանակից շուտ դարձավ Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի վերջին տուրում Արնե Սլոտի թիմը սեփական դաշտում կխաղա «Քրիստալ Փելասի» դեմ։