«Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը անդրադարձել է Ա Սերիայի չեմպիոն դարձած «Նապոլիին»։
Չնայած «Ինտերը» վերջին տուրում հաղթեց «Կոմոյին», թիմը մեկ միավորով զիջեց նեապոլիտանցիներին, որոնք հաղթեցին «Կալյարիին» և նվաճեցին Սկուդետոն։
«Գիտեինք, որ կախված ենք մեկ այլ խաղից։ Այսօր ավելին անել չէինք կարող։ Պետք է սա թողնենք անցյալում»։
Նա նաև ընդունել է, որ չեմպիոնությանը չի արժանանում ամենաբարձր որակով թիմը, այլ այն, ով առաջինն է 38 տուրից հետո։ «Գուցե մենք կարող էինք շատ ավելի լավ հանդես գալ, բայց չեմպիոն դառնում է վերին հորիզոնականում գտնվողը», – ընդգծել է դե Վրեյը։