Իտալական Ա Սերիայի վերջին տուրում «Նապոլին» հաղթեց «Կալյարիին», իսկ «Ինտերը» առավելության հասավ դրսում, «Կոմոյի» նկատմամբ։
Երկու թիմերն էլ հաղթեցին երկու գնդակի առավելությամբ` առանց գոլեր բաց թողնելու։ Սիմոնե Ինձագիի թիմում գոլեր հեղինակեցին Ստեֆան դե Վրեյը և Խոակին Կորրեան՝ համապատասխանաբար 20-րդ և 51-րդ րոպեներին, իսկ «Նապոլիի» կազմում Սկոտ Մակտոմինեյը 41-րդ րոպեին հրաշալի հարվածով բացեց խաղի հաշիվը և Ռոմելու Լուկակուն երկրորդ գնդակը հեղինակեց 51-րդ րոպեին։
Արդյունքում Անտոնիո Կոնտեի «Նապոլին» 2024/2025 մրցաշրջանում դարձավ Ա Սերիայի չեմպիոն, վերջին անգամ 2022/2023 մրցաշրջանում տիտղոսը նվաճելուց ընդամենը երկու տարի անց։