«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս ՄաքԱլիստերը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում:
Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը»։
Մադրիդյան ակումբը կիսապաշտպանին տեսնում է որպես Լուկա Մոդրիչի փոխարինող։
Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում անցկացրել է 49 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
Transmarket-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: