Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի 32-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում վստահ հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ (2-0)
Ռուի Մոտայի գլխավորած թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Սերգեյ Մուրադյանը` 25-րդ րոպեին և Վիջիլ Պինսոնը՝ 49-րդ րոպեին։
«Հերթական պատմական նվաճումը Աբովյանում
Մենք Հայաստանի առաջնության պատմության մեջ միակ թիմն ենք, որը հաղթել է մրցաշրջանի բոլոր տնային խաղերում
Առա՛ջ Նոա, առա՛ջ», – ասվում է ակումբի հրապարակման մեջ։