«Նապոլիի» նախագահը խոսել է Անտոնիո Կոնտեի ապագայի մասին

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը Սկուդետոյի պատմական հաղթանակից հետո անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ապագային։

«Կոնտեն կմնա՞ Նապոլիում։ Երբեք մի՛ ասա երբեք։ Մարզիչներն ունեն իրենց տեսակետը, որը պետք է հարգել։ Դուք չպետք է երբևէ նրանց ստիպեք որևէ բան անել, անգամ եթե պայմանագիր կա», — նշել է Դե Լաուրենտիսը։

Նա հավելել է, որ կցանկանար Կոնտեին տեսնել Չեմպիոնների լիգայում՝ «Ես շատ ուրախ կլինեի, եթե նա փորձեր իր ուժերը այդ մրցաշարում»։

Անտոնիո Կոնտեն նշանակվել էր «Նապոլիի» գլխավոր մարզիչ 2024 թվականի ամռանը և կարճ ժամանակում կարողացավ թիմը հասցնել Չեմպիոնության։