Մայք Մանյանը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել «Միլանի» դարպասապահ Մայք Մանյանի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաները» տեղեկություններ են խնդրել ֆրանսիացի դարպասապահի մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դարպասապահներ Անդրե Օնանան և Ալտայ Բայինդիրը կարող են լքել «Մանչեսթեր Յունայթեդը» այս ամռանը։

Այս մրցաշրջանում Մենյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպում՝ 14 անգամ անառիկ պահելով դարպասը։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։