«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը շարունակում է աշխատել ծախսերի կրճատման ուղղությամբ։
Ըստ The Telegraph-ի՝ մոտ ապագայում աշխատանքից կազատվի ևս մոտ 200 մարդ։ Ակումբը նախկինում բաժանվել էր մոտ 250 աշխատակիցներից։ INEOS-ի գործողությունները քննադատության են արժանացել։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը և հաջորդ մրցաշրջանում չի մասնակցի եվրագավաթներին։