«Լիվերպուլը» որոշում է կայացրել Լուիս Դիասի վերաբերյալ

«Լիվերպուլը» 28-ամյա հարձակվող Լուիս Դիասին առաջարկ է արել երկարաձգել պայմանագիրը մինչև 2029 թվականը՝ «Բարսելոնայի» հետաքրքրության ֆոնին։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր աշխատանքային համաձայնագիրը ներառում է կոլումբիացի հարձակվողի աշխատավարձի բարձրացում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլի» հարձակվողը «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակն է։

Այս մրցաշրջանում Դիասը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում, խփել 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։