Յուրգեն Կլոպը հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է այն լուրերը, որոնց համաձայն՝ նա կարող է դառնալ «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչը:

Այս շաբաթվա սկզբին իտալական La Stampa թերթը գրել էր, որ գերմանացի մարզիչը կարող է գլխավորել հռոմեական թիմը։

«Ես չեմ գլխավորի «Ռոման»: Եթե ​​կարդաք որևէ լուր, որ ես պատրաստվում եմ որևէ թիմ գլխավորել, ապա իմացեք դա անհեթեթություն է», – Կլոպի խոսքերն է մեջբերում լրագրող Ջեյմս Փիրսը:

Հիշեցնենք, որ 57-ամյա գերմանացին լքել է «Լիվերպուլը» 2024 թվականի ամռանը։ Նա «մերսիսայդցիները» գլխավորում էր 2015 թվականից։