Ջեյմի Կարագեր․ «Ես անհարմար էի զգում տնից դուրս գալիս»

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դիրքի մասին։ Վերջին տուրից առաջ Ռուբեն Ամորիմի թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը։

«Ես անհարմար էի զգում տնից դուրս գալիս, երբ խաղում էի «Լիվերպուլի» կազմում, և մենք լիգայի աղյուսակում յոթերորդն էինք։ Իսկ հիմա նրանք 16-րդ տեղում են։ «Դա անհավատալի է», – ասել է Կարագերը Sky Sports-ին։

Անգլիայի առաջնության վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը կխաղա «Ասթոն Վիլայի» դեմ։ Ռուբեն Ամորիմի թիմը հաջորդ մրցաշրջանում չի ներկայացնի Պրեմիեր լիգան եվրոպական մրցաշարերում։