«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է թիմի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլի ապագյի մասին։
Նրա պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի։ Նա կմնա մեզ հետ ակումբում, և այդ ժամանակ կկայացվի երկու կողմերի համար լավագույն որոշումը։ Նա կարևոր խաղացող է թիմի համար՝ իր առաջնորդական որակների շնորհիվ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում «Atletico Universe»-ը։
Մասնագետը շեշտեց, որ ընթացիկ մրցաշրջանը լավագույնն է արգենտինացու համար «Ատլետիկո» տեղափոխվելուց ի վեր։ 31-ամյա Դե Պոլը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ, խփել է երեք գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։