Քրիստոֆեր Նկունկուն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կլքի ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ ապագայում կսկսվեն ակտիվ բանակցություններ Նկունկուի տրանսֆերի շուրջ, ով հունվարից ի վեր հետաքրքրված է մի շարք ակումբներով։

Այս մրցաշրջանում 27-ամյա Նկունկուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։