«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը Եվրոպա Լիգայի եզրափակչում թիմի պարտությունից հետո ասել է, որ եթե նրանք ցանկանան գումար վաստակել իր տրանսֆերից, ապա խնդիր չի լինի։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» վերջնագիր է ներկայացրել Ֆերնանդեշին։ 30-ամյա ֆուտբոլիստը, ինչպես սպասվում է, տրանսֆերի հարցմանը կպատասխանի մինչև մայիսի վերջ։
Նշվում է, որ «Ալ-Հիլալը» պատրաստ է Բրունո Ֆերնանդեշի տրանսֆերի համար վճարել մոտ 120 միլիոն եվրո։