Իսպանական «Բետիսը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բրազիլացի վինգեր Անտոնիի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բետիսը» Անտոնիին համարում է թիմի հիմնական ֆուտբոլիստ, ուստի ակումբի համար ամռանը առաջնահերթությունը բրազիլացուն պահելն է։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։