«Բավարիան» կարող է երկու խոշոր տրանսֆեր իրականացնել

«Բավարիան» հետաքրքրված է «Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուի և «Բրայթոնի» վինգեր Կաորու Միտոմեի ծառայություններով։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը դիտարկում է այս ֆուտբոլիստներին հարձակման ձախ թևը ուժեղացնելու համար։

Նշվում է, որ Լեաուի գործակալ Ժորժե Մենդեշը լավ հարաբերություններ ունի «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլի հետ։

Այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, խփել է 12 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Միտոման բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։