«Արսենալը» մոտ է խոշոր տրանսֆեր իրականացնելուն

«Արսենալը» կարող է պայմանագիր կնքել «Լայպցիգի» և սլովենացի հարձակվող Բենժամին Շեշկոյի հետ։

Sky Sports-ի տվյալներով՝ ակումբներն արդեն կոնկրետ բանակցություններ են վարում 21-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ։

Շեշկոյի պայմանագիրը գերմանական ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը, ներառում է 80 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։

2024/25 մրցաշրջանում Շեշկոն «Լայպցիգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 45 խաղում խփել է 21 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։