Արնե Սլոտը «Լիվերպուլում» կգնա Յուրգեն Կլոպի հետքերով

Իր առաջին մրցաշրջանում Արնե Սլոտը «Լիվերպուլի» հետ նվաճեց Անգլիայի առաջնության տիտղոսը։ Մերսիսայդյան ակումբը բարձր է գնահատում հոլանդացի մասնագետի աշխատանքը և շուտով նրան նոր պայմանագիր կառաջարկի։ Այս մասին իր էջերում գրում է Mirror-ը։

Աղբյուրը հիշեցնում է, որ Յուրգեն Կլոպը վեց տարվա պայմանագիր է կնքել «Լիվերպուլում» իր առաջին մրցաշրջանն ավարտելուց հետո։ Նմանատիպ բան կարող է պատահել Արնե Սլոտի հետ։ Կլոպը, ինչպես Սլոտը, սկզբում երեք տարվա պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» հետ։

Ավելացնենք, որ կիրակի օրը՝ Ռուսաստանի առաջնության վերջին տուրում, «Լիվերպուլը» կընդունի «Քրիստալ Փելասին»։