«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ապագայի և հնարավոր տեղափոխության մասին։
Վերջերս Տրենտը հայտարարեց ակումբից հեռանալու մտադրության մասին, իսկ մամուլում ակտիվորեն շրջանառվում են լուրեր նրա՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխության վերաբերյալ։ Հայտնի է նաև, որ մադրիդյան ակումբը շուտով կարող է գլխավորել Խաբի Ալոնսոն։
«Տրենտը միևնույն է հեռանալու է, այնպես որ, ինչու՞ ոչ, սա կարող է լինել առաջին նվերը, որ կարող եմ անել Խաբի Ալոնսոյին…» — նշել է Սլոտը՝ զրույցում լրագրող Լյուիս Սթիլի հետ։
Նա հավելել է, որ Ալեքսանդր-Առնոլդը շատ ավելի լավ պաշտպան է, քան կարծում են շատերը, սակայն դա միշտ չէ, որ արտացոլվում է խաղադաշտում։
Այսպիսով, Սլոտի հայտարարությունը կարծես հավելյալ հաստատում է տալիս Տրենտի՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխության վերաբերյալ լուրերին, ինչպես նաև Ալոնսոյի՝ իսպանական ակումբի նոր գլխավոր մարզիչ դառնալու հավանականությանը։