Ալեխանդրո Գարնաչոն դժգոհ է Ռուբեն Ամորիմից

Արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոն դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր իրավիճակից այն բանից հետո, երբ Ռուբեն Ամորիմը ստանձնեց գլխավոր մարզչի պաշտոնը։

ESPN-ի տվյալներով՝ Գարնաչոյի գործակալները բանակցություններ կվարեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ նրա հնարավոր հեռանալու հարցը քննարկելու համար։

20-ամյա արգենտինացու ներկայացուցիչները սպասում են Պրեմիեր Լիգայի ակումբների և Սաուդյան Արաբիայի կողմից հետաքրքրության։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 45 մլն եվրո։ Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։