«Ալ-Հիլալը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով, ով վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»։
Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը քննարկում է 26-ամյա նիգերիացու հետ պայմանագիր կնքելու հարցը։ Այս պահին բանակցությունները դրական ընթացք ունեն։
«Գալաթասարայը» Վիկտոր Օսիմհենի հետ վարձակալությամբ պայմանագիր է կնքել 2024 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակվանից ի վեր նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում, խփել 36 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։