«Վալյադոլիդի» երկրպագուների դժգոհությունը Ռոնալդոյից հասել է իր գագաթնակետին։ Ակումբի վատ մարզական արդյունքները, Լա Լիգայից վաղաժամ դուրս մնալը և ընդամենը 16 միավոր հավաքելը երկրպագուների շրջանում սրել են դժգոհության ալիքը։ Նրանք ուղղակիորեն պատասխանատու են համաորւմ բրազիլացի լեգենդին՝ նախկինում «Ռեալ Մադրիդի» աստղ Զուբաստիկին, ով ակումբում գործում է որպես մեծամասնական բաժնետեր և տնօրենի խորհրդի նախագահ։
Վերջին լուրերը վկայում են, որ Ռոնալդուն որոշում է կայացրել բաժանվել ակումբից։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա իր բաժնեմասը փոխանցում է հյուսիսամերիկյան ներդրումային խմբի՝ եվրոպական ֆինանսական հիմնադրամի աջակցությամբ։ Ակումբի հայտարարությունում նշվում է, որ առաջիկա օրերին կներկայացվի նոր նախագծի մանրամասները։
Սա կարող է լինել «Վալյադոլիդի» նոր էջի սկիզբը՝ հավանական կառավարման փոփոխությամբ և նոր ներդրումներով։ Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում, ակումբը կփորձի պատվով ավարտել ծանր մրցաշրջանը՝ մրցելով «Լեգանեսի» հետ։