«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին պատրաստվում է երկարաձգել ակումբի հետ իր պայմանագիրը։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Նշվում է, որ ղեկավարությունը լիովին գոհ է նրա աշխատանքից, իսկ մարզիչն ինքը զգում է, որ դեռ ինչ-որ բան ունի հասնելու այս թիմի հետ։
Մայիսի 31-ին «Ինտերը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, որից հետո կողմերը պետք է համապատասխան բանակցություններ վարեն։ Պայմանագիրը կարող է երկարաձգվել 1 կամ 2 տարով (մինչև 2027-28 մրցաշրջանի ավարտը)։
Միաժամանակ, Ինձագին ակնկալում է, որ «Ներաձուրիի» ղեկավարությունը որոշակի աշխատանք կկատարեն տրանսֆերային շուկայում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարզչի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը»։
Ընթացիկ առաջնությունում «Ինտերը» զբաղեցնում է երկրորդ տեղը՝ մեկ միավորով հետ մնալով առաջատար «Նապոլիից»՝ ավարտից մեկ տուր առաջ։