Ռասմուս Հեյլունդը կարող է վերադառնալ Ա Սերիա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հեյլունդը կարող է վերադառնալ Ա Սերիա, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տվյալներով՝ «Ինտերը», «Յուվենտուսը» և «Նապոլին» հարձակվողին դիտարկում են որպես հնարավոր ուժեղացում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ֆուտբոլիստը նախկինում խաղացել է Իտալիայում՝ «Ատալանտայի» կազմում, որտեղից 2023 թվականի ամռանը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մրցաշրջանում 22-ամյա դանիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ խփելով 10 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։