«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է սպորտի պատմության մեջ ամենաազդեցիկ դեմքերի մասին իր կարծիքով։
Իսպանացի մասնագետի կարծիքով՝ ամենամեծ ազդեցությունն ունեցել են լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը և գոլֆ խաղացող Թայգեր Վուդսը։
«Ես կասեի՝ Մայքլ Ջորդանն ու Թայգեր Վուդսը՝ երկու լեգենդներ, որոնք փոխեցին սպորտը ամբողջ աշխարհում։ Ջորդանը բասկետբոլը հասցրեց նոր մակարդակի, իսկ Վուդսը հեղափոխություն մտցրեց գոլֆի մեջ», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Իսպանացի մասնագետը «Մանչեսթեր Սիթիի» ղեկին է 2016 թվականից, իսկ նախկինում մարզել է «Բարսելոնան» և «Բավարիան», պատմության մեջ մտնելով որպես մեր ժամանակների ամենահաջողակ մարզիչներից մեկը։