«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է կիսապաշտպան Ռոդրի Հերնանդեսի վերադարձին խաչաձև կապանների վնասվածքից հետո։
«Ես շատ ուրախ եմ, որ նա վերադարձել է։ Ես համոզված եմ, որ նա նույնպես շատ ուրախ է դրա համար, բայց նա դեռ հեռու է օպտիմալ մարզավիճակից։ Կարծում եմ, որ նա իսկապես կվերադառնա հաջորդ մրցաշրջանում», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Հիշենք, որ 28-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ վերադարձավ Անգլիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Բորնմութի» դեմ խաղում (3-1): «Մանչեսթեր Սիթիի» հաջորդ խաղը մայիսի 25-ին «Ֆուլհեմի» դեմ է։