Կրքերը թեժանում են․ Նաիր Թիկնիզյանը բաց կթողնի «Լոկոմոտիվի» առաջիկա խաղը

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ չի մեկնի Սամարա՝ «Ակրոնի» դեմ խաղին մասնակցելու համար։

Այս մասին հայտնում է Championat-ը։

Մոսկովյան ակումբի վերջին խաղից հետո ֆուտբոլիստը հարցազրույց է տվել և բողոքել թիմում իր դիրքից՝ ասելով, որ իրեն զգում է «վերջին աղբի կտորի» պես։ Թիկնիզյանը նաև բացահայտորեն խնդրել է «Լոկոմոտիվի» ղեկավարությանը թույլ տալ իրեն լքել ակումբը հաջորդ ամռանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թիկնիզյանը հեռացվել է «Լոկոմոտիվի» հիմնական թիմի հետ մարզումներից այս հայտարարությունների համար։