Հարձակվողական կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոն դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր իրավիճակից այն բանից հետո, երբ Ռուբեն Ամորիմը ստանձնեց մարզչի պաշտոնը։
Գարնաչոն նաև հիասթափված էր Եվրոպա լիգայի եզրափակչում իր սահմանափակ խաղաժամանակից։ ESPN-ը հաղորդում է, որ Գարնաչոյի գործակալները բանակցություններ կվարեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ նրա հնարավոր հեռանալու հարցը քննարկելու համար։
20-ամյա արգենտինացու ներկայացուցիչները սպասում են Պրեմիեր լիգայի ակումբների և Սաուդյան Արաբիայի կողմից հետաքրքրության։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը Ալեխանդրո Գառնաչոյին գնահատում է 45 մլն եվրո։ Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։